Աջափնյակ վարչական շրջանում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց դեպքից ժամեր անց
ՀասարակությունՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում խումբը բնակարանային գողություններ է կատարում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ խոսքը նախկինում տարբեր հանցագործություններ կատարած Երեւանի բնակիչներ Էդգար Կորոտկինի եւ Պետրոս Մինասյանի մասին է:
Հուլիսի 31-ին քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ ստացան, որ կասկածյալները Հալաբյան փողոցի շենքերից մեկից գողություն են արել եւ, որ նրանց մեքենայում ապօրինի զենք կա:
Դեպքից րոպեներ անց Արաբկիրի բաժնի ծառայողները Երեւանի Հաղթանակ կամրջի մոտ հայտնաբերեցին կասկածյալներին եւ Վազ 21 09 մակնիշի մեքենայով հանդերձ բերման ենթարկեցին Ոստիկանության Մաշտոցի բաժին: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են: