«Մանչեսթեր Յունայթեդը» տուգանել է Մարսիալին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդը» 200 հազար եվրոյով տուգանել է թիմի հարձակվող Անտոնի Մարսիալին:
«The Sun»-ը հաղորդում է, որ նման որոշման պատճառը Մարսիալի՝ նախամրցաշրջանային փուլի 8 մարզումներին չներկայանալն է: 22-ամյա ֆուտբոլիստն այդ մարզումները բաց է թողել երեխայի ծննդյան կապակցությամբ: Տեղեկանալով երեխայի ծննդյան մասին՝ Մարսիալն առանց ակումբի ներկայացուցիչներին զգուշացնելու հեռացել է ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող թիմից:
Ուշագրավ է, որ Մարսիալի գործակալն արդեն հայտարարել է՝ ֆուտբոլիստը մտածում է այլ ակումբ տեղափոխվելու մասին: Իր հերթին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն այսօր ասել է, որ տեղյակ չէ՝ Մարսիալը կվերադառնա՞ թիմ, թե՞ ոչ:
Շրջանառվող լուրերի համաձայն, Անտոնի Մարսիալի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը» և «Բավարիան»: