Google Earth-ի օգտատերերը Հունաստանի ափերի մոտ արտասովոր օբյեկտ են հայտնաբերել (լուսանկար)
LifeGoogle Earth նախագծի օգտատերերը մեծ չափի անհայտ ստորջրյա օբյեկտ են հայտնաբերել Հունաստանի ափերի մոտ՝ Էգեյան ծովում: Այս մասին հայտնում է Daily Express-ը:
Google-ի քարտեզում տեղ գտած օբյեկտը շրջան է հիշեցնում, որի կենտրոնում ևս մի շրջան կա: Ընդ որում՝ մեծ շրջանի տրամագիծը 67 մետր է:
Օգտատերերից մեկի կարծիքով՝ ջրի տակ սուզված օբյեկտը կարող է հրաբխային ծագում ունենալ: Ոմանք կարծիք են հայտնել, որ այն նման է հին փարոսի, այնինչ երբ մյուսներին շփոթեցրել է շրջանի կատարյալ ձևը, որը նրանք տարօրինակ ու կասկածելի են համարել:

