Վրաստանի բնակչության մոտ 75 տոկոսը մարիխուանայի օրինականացման դեմ է հանդես եկել
ՄիջազգայինՎրաստանի քաղաքացիների մոտ 75 տոկոսը հանդես է եկել երկրում մարիխուանայի օրինականացման դեմ: Այդ մասին են վկայում Ամերիկյան ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարցման արդյունքների համաձայն՝ մարիխուանայի օրինականացման դեմ է հանդես եկել բնակչության 74 տոկոսը, աջակցել է 18 տոկոսը, ևս 8 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցին, թե արդյոք պետք է քաղաքացին քրեական պատժի ենթարկվի թմրանյութերի անձնական օգտագործման համար, հարցման մասնակիցների 40 տոկոսը դրական է պատասխանել, 56 տոկոսը՝ բացասական:
Սոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել է հունիսի 23-ից հուլիսի 8-ը, դրան մասնակցել է ավելի քան 2,4 հազար մարդ:
Նախօրեին Վրաստանի սահմանադրական դատարանը բավարարել է «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդների հայցը և վճռել է չեղարկել մարիխուանայի օգտագործման համար վարչական պատիժը: