28-ամյա զինվորական ծառայողը Սյունիքի մարզում Opel-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտում
ՀասարակությունԵրեկ՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Անդրանիկ Խալաթյանը իր վարած Opel Astra 90 XA 066 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 224-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ