Huawei-ն առաջ է անցել Apple-ից սմարթֆոնների համաշխարհային վաճառքի ծավալներով
ՄիջազգայինՉինական Huawei Technologies ընկերությունն առաջ է անցել ամերիկյան Apple կորպորացիայից ու դարձել սմարթֆոնների վաճառքի ծավալով աշխարհում երկրորդ ընկերությունը՝ 2018 թվականի երկրորդ եռամսյակի կտրվածքով: Այդ մասին վկայում ենCanalys վերլուծական ընկերության տվյալները:
Նշվում է, որ առաջինը Samsung Electronics ընկերությունն է:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ 2018 թվականի երկրորդ եռամսյակում Huawei-ը 54 մլն հեռախոս է վաճառել, ինչը 41 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա արդյունքը: Ընկերությունը հասել է այս արդյունքին հիմնականում Huawei P20 սմարթֆոնի վաճառքի հաշվին:
Բացի այդ, ընկերությունը փոխել է իր ռազմավարությունը՝ կենտրոնանալով արտաքին շուկաների վրա, ինչը, Canalys-ի վերլուծաբանների կարծիքով, դրական է անդրադարձել վաճառքի ծավալների վրա: