Գերմանացի աշխարհի չեմպիոնը տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»
ՍպորտԳերմանիայի ազգային հավաքականի և «Շակե-04»-ի կիսապաշտպան Բենեդիկտ Հյովոդեսը 4 տարվա պայմանագիր է կնքել Ռուսաստանի չեմպիոն Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
Գերմանիայի երիտասարդական հավաքականի հետ ֆուտբոլիստը 2009 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն: 2007-ին ճանաչվել է Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների մեջ: Գերմանիայի ազգային ընտրանու կազմում անցկացրել է 44 հանդիպում: Եվրոպայի երկակի բրոնզե մեդալակիր է և աշխարհի չեմպիոն:
«Շալկե»-ի կազմում Հյովոդեը հանդես է եկել 2007 թվականից: 30-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 335 խաղ և խփել 23 գոլ: