Նուրմագոմեդով. Ցանկանում եմ փչացնել Մաքգրեգորի դեմքն ու նրան համեստություն սովորեցնել
ՍպորտMMA-ի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովը պատմել է, որ Կոնոր Մաքգրեգորի հետ հնարավոր մենամարտը դիտարկում է որպես հնարավորություն` իռլանդացուն համեստություն սովորեցնելու համար.
«Մինչև հիմա չեմ հավատում, որ Կոնորի հետ մենամարտն իրականություն կդառնա: Ցանկանում եմ փչացնել Մաքգրեգորի դեմքն ու նրան համեստություն սովորեցնել:
Իսկ կոտրած դեմքի հետ նաև նախատեսում են կոտրել նրան հոգեբանորեն: Բանն այն է, որ սա ինձ համար արդեն անձնական հարց է, և ոչ թե մարզական դիմակայություն»,- ասել է Նուրմագոմեդովը MMA Fighting-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք` ռուս և իռլանդացի մարզիկների մենամարտը կարող է կայանալ 2018 թվականի աշնանը: Այս հնարավորությունն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ նախկին չեմպիոնը խուսափել է ազատազրկումից: