Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» Նոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)


ՀՀ-ում իշխանափոխությունը չի կրում միջազգային համատեքստ, և արտաքին քաղաքական վեկտորները նույնն են. Փաշինյանի հարցազրույցը RFI-ին

Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI) հետ հարցազրույցում ասել է, որ Հայաստանում շարունակվում է հեղափոխությունը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա այս մասին խոսել է՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե նախկինում լինելով լրագրող, ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ, ինչպես է վարչապետն իրեն զգում պետական պաշտոնյայի դերում թավշյա հեղափոխությունից հետո:

«Ընդհանրապես հեղափոխությունները հիմնված են ընտրության վրա՝ կանգնել ինչ-որ պահի՞, թե շարունակել այն: Հայաստանի դեպքում մարդիկ էին, որ որոշեցին, թե ես ինչ պիտի անեմ: Ես հասկացա, որ եթե փորձեմ միայնակ որոշել իմ ապագա քայլերը, մարդկանց հուսախաբ անելու վտանգի տակ կհայտնվեմ: Այսօր մենք շարունակում ենք հեղափոխությունը: Մենք բարձրացրել ենք խնդիրներ, և մենք այստեղ ենք՝ դրանք լուծելու համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով արդարադատության համակարգում կոռուպցիան վերացնելուն՝  Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կաշառք վերցնող դատավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ չկոռումպացվածները՝ կաշխատեն ազատ ու անկախ: Նա նկատել է, որ վերջին տարիներին հարյուր հազարավոր գումարներ են ուղղվել արդարադատության համակարգի բարեփոխմանը: Կատարված աշխատանքներն այդ գումարները տրամադրած կառույցները որակել են որպես շատ արդյունավետ: Սակայն իրենք հասկանում են, որ համակարգում դեռևս կան չլուծված հարցեր: 


Լրագրողը նկատել է, որ նոր կառավարությունում կանանց ներգրավվածության իմաստով ոչինչ չի փոխվել՝ 17 նախարարից միայն 2-ն են կին, ինչին ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանն ասել է. «Այս օրերին ես չորս կին փոխնախարար եմ նշանակել: Նախկինում թավշյա հեղափոխություն տեղի չի ունեցել երկու հիմնական ուժերի՝ կանանց ու երիտասարդության պասիվության պատճառով: Այս քաղաքական գործընթացներում կանանց մասնակցությունն աննախադեպ էր: Ես համոզված եմ, որ գալիք տարիներին կանանց դերն ավելի կարևոր կլինի քաղաքական գործընթացներում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: 

Անդրադառնալով հայրենադարձությանը՝ վարչապետը նկատել է, որ աշխարհասփյուռ հայերի ներուժը կարող է օգտակար լինել ոչ միայն տնտեսական ու մշակութային ոլորտներում, այլև հանրային կառավարման համակարգում: Բայց կան օրենսդրական սահմանափակումներ, օրինակ, այն, որ անձը կարող է նախարար դառնալ միայն այն դեպքում, եթե նա ՀՀ քաղաքացի է և Հայաստանում է ապրել վերջին չորս տարին:  Ինչն, ըստ Նիկոլ Փաշինյանի, արդյունավետ կարգավորում չէ՝ հաշվի առնելով աշխարհում հայերի սփռվածության փաստը։ «Նրանց ներգրավվածության բարձրացումը կարող է լինել մեծ հայրենադարձության քայլերից մեկը»,-հավելել է նա: 

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր մոտեցումները, որ Հայաստանում իշխանափոխությունը չի կրում միջազգային համատեքստ, և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորները շարունակում են մնալ նույնը: «Մեր նպատակը ազգային շահերը, երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելն է: Մեր արտաքին քաղաքականությունը ոչ պրոարևմտյան, ոչ պրոռուսական, ոչ էլ այլ բան է: Մենք պրոհայկական ենք»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: 

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ էլ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց դա չի նշանակում, թե բանակցային գործընթացում պետք է հանդես գա վերջինիս փոխարեն: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ Արցախը լինի բանակցային գործընթացի լիակատար մասնակից:

«Ես կարծում եմ, որ խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը ոչ այնքան կախարդական բանաձևի բացակայությունն է, որքան բանակցային գործընթացից կողմերից մեկի բացակայությունը: Եթե Բաքուն իսկապես ուզում է, որ հակամարտությունը կարգավորվի, պետք է հետաքրքրված լինի, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան»:

ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ» Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Նոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար
Ամենադիտված