Թբիլիսիում ջերմ ընդունելություն ստացանք. կարծես տնային խաղ լիներ. Մեսի
ՍպորտTert.am-ը գրում է.
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է Եվրոպայի Սուպերգավաթի խաղի տպավորություններով, որը կայացել է Թբիլիսում և որում կատալոնացիները «Սևիլիային» հաղթել են 5:4 հաշվով:
«Ինձ բախտ վիճակվեց 2 գոլ խփել, և շատ ուրախ եմ, որ թիմը հաղթեց: Բոլորն շնորհակալ եմ աջակցության և նման ջերմ ընդունելության համար: Թվում էր, թե տանն ենք խաղում: Իրոք տպավորություն կար, որ մենք ենք դաշտի տերը:
Մեր խնդիրն է հաղթել և հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել: Այսօրվա հաջողությունը մեծ նշանակություն ունի, որովհետև շատ կարևոր է նվաճել Եվրոպայի Սուպերգավաթը և այդկերպ մրցաշրջանը դրական սկսել: Բոլոր տիտղոսներն էլ գեղեցիկ են և դրանք նվաճելը հիանալի է»,- հայտարարել է արգենտինացին: