Ավստրալիայի մայրաքաղաքը «գրոհել» են կենգուրուները (լուսանկարներ)
ՄիջազգայինԱվստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում նկատվել են կենգուրուների զանգվածային կուտակումներ, հայտնում է CNN-ը՝ մանրամասնելով, որ կենդանիները սննդի անբավարարության պատճառով լքել են բնակության իրենց սովորական միջավայրը:
Կենգուրուները սնունդ գտնելու նպատակով հայտնվել են սեփական տների հետնաբակերում, մարզահրապարակներում, ճանապարհների մայթերին:
Քաղաքային իշխանությունները Կանբերրայի բնակիչներին կոչ են արել առանձնահատուկ ուշադրություն և զգոնություն ցուցաբերել երեկոյան ժամերին, ինչպես նաև լուսաբացին, քանի որ հենց այդ ժամանակ են կենգուրուները սնվում, ու մեծ է վտանգը, որ վարորդներն անզգուշության պատճառով կարող են կենդանիներին վրաերթի ենթարկել:
Նրանք նաև նախազգուշացրել են բնակիչներին կենդանիներին մոտենալու, շոյելու ու կերակրելու փորձեր չնախաձեռնել:






