Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Թրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով


Գրող Խորեն Արամունու 70-ամյակը նշանավորվեց նրա «Անմարդկային կատակերգություն» գրքի շնորհանդես

Հասարակություն

Ամերիկաբնակ գրող Խորեն Արամունու «Անմարդկային կատակերգություն» գիրքը բաժանված է երեք մասի՝ իրանական խճանկարներ, հայաստանյան խճանկարներ և ամերիկյան խճանկարներ: Հեղինակն անդրադարձել է Իրանում, Երևանում և ԱՄՆ-ում ապրած տարիներին իրեն  հանդիպած անմարդկային երևույթներին: Գրքի շնորհանդեսն անցկացվեց հուլիսի 30-ին Հայաստանի գրողների միությունում:

«Իմ կյանքի փորձառություններն են նկարագրված. այն, ինչ տեսել եմ: Ի տարբերություն Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» գրքի՝ սա «Անմարդկային կատակերգություն» է: Ներկայացրել եմ իրական դեպքեր, որոնց գեղարվեստական շունչ եմ հաղորդել»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  նշեց Արամունին:

Անդրադառնալով իր՝ երեք տարբեր երկրներում երկար տարիներ ապրելուն՝ հեղինակն ասաց, որ չի պատկերացնում որևէ ստեղծագործողի, ով մեկուսացված է, չի տեղաշարժվում, բայց կարող է գրականությամբ զբաղվել: «Օտար երկրներում լինելը շատ մեծ դերակատարություն ունի գրողի կյանքում: Իրանում ապրած քսան տարվա, Խորհրդային Միությունում ապրած տասը տարվա և ԱՄՆ-ում ապրած 35 տարվա փորձառությունները այդ երկրների մեծ մշակույթի խառնուրդն են, համեմունքը, որոնք կարողանում եմ, աշխատում եմ ի մի բերել իմ գործերում: Դա նման է մի ճաշի, որում խառնում ես տարբեր ազգերի համեմունքներ, և շատ ախորժելի բան է ստացվում»,- խոստովանեց Արամունին:

Նա ասաց, որ շատ անելիքներ ունի: «Իմ մեջ դեռ ինչ-որ բան կա, որը թելադրում է ստեղծել: Ամբողջ կյանքում փնտրում եմ և դեռ իրական Արամունուն չեմ գտել»,- եզրափակեց գրողը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ Խորեն Արամունին իր կուրսընկերն է: Միլիտոնյանի խոսքով՝ շուրջ հինգ տարի միասին են սովորել, բայց Արամունին ոչ մի անգամ գրելու ցանկություն չի հայտնել: Տարիներ անց, երբ Արամունուն հանդիպել է ԱՄՆ-ում, շատ է ուրախացել՝ տեսնելով, որ նա ընթերցողների հարգանքն է վայելում: «ԱՄՆ-ում տարբեր հասարակություններում լինելով՝ նա իր բնավորությանը գումարել է հումորի և սարկազմի շերտեր, որոնք նա հմտորեն գործածել է իր ստեղծագործություններում, որոնք էլ դրանով ավելի ուղղամիտ, նպատակային դարձան»,-ընդգծեց Միլիտոնյանը՝ սրտանց շնորհավորելով Արամունուն:

Գիրքը տպագրվել է ԱՄՆ-ում և Հայաստանում: Դրա բազմաթիվ օրինակներ կհամալրեն ՀՀ մարզերի և Արցախի գրադարանները:

Խորեն Արամունին ծնվել է 1948 թվականին Իրանում: Միջնակարգ կրթություն ստացել է Թեհրանում: Սովորել է Սպահանի համալսարանի  հայագիտական բաժնում։ 1969 թվականին հայրենադարձել է։  Հայրենիքում ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը, հետագայում  գաղթել է ԱՄՆ: 1991-2005 թվականներին Երևանում և Լոս Անջելեսում հրատարակվել են նրա պատմվածքների, վիպակների, թատերգությունների ժողովածուները, «Թատրոն» խորագրով վեպը և «Դպրոցի ճամփան» հուշապատումը։ Լոս Անջելեսում և Երևանում բեմադրվել են նրա հեղինակած մի շարք թատերգություններ։

Արամունու թարգմանությամբ 2012 թվականին հրատարակվել է Էսմաիլ Ռայինի «Հայերի զանգվածային կոտորածները» գիրքը։ Նրա թատերգություններից բեմադրվել են՝ «Հարութ պապը», «Պողոս քեռու այցը», «Երթ ու դարձի տոմս», «Անվերադարձ ապագա», «Ետցնցում», «Պատանդը» գործերը:

 

Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ Սավգուլյան
Ամենադիտված