Վալերիյ Օսիպյանը 15 ոստիկանների նոր կոչումներ է շնորհել
ՀասարակությունՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նոր կոչումներ է շնորհել համակարգի տարբեր ստորաբաժանումների 15 ոստիկանների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հաղորդագրության մեջ նշված է. «Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձամբ է սպայական ուսադիրներ հանձնում ոստիկանության ծառայողներին։ Այս անգամ հուլիսի 30-ին համակարգի տարբեր ստորաբաժանումների 15 ոստիկան, բարեխիղճ և սրտացավ ծառայության համար, նոր կոչում ստացան։
Ոստիկանության պետը վստահություն հայտնեց, որ նոր կոչումները կնպաստեն մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, ծառայողական պարտականությունների ավելի պատրաստակամ ու բարեխիղճ կատարմանը՝ ամրապնդելով ոստիկանություն-հասարակություն կապը»։