Էրդողանը չի վարանել կրկնել թուրք դատախազների` Հայաստան փախչելու կեղծ վարկածը
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է երկու թուրք նախկին դատախազների մասին, ովքեր, թուրքական աղբյուրների պնդմամբ, գտնվում են Հայաստանում:
Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, նախագահն այս մասին խոսել է երկրի տարբեր նահանգներից եկած գյուղապետերի 8-րդ հանդիպման ժամանակ:
Կրկնելով կեղծ թեզը, թե «դատախազները Վրաստանից փախել են Հայաստան»՝ Էրդողանը շարունակել է. «Այնտեղից էլ ով գիտի ուր են փախչելու, դա այլ հարց է: Բնականաբար, մենք` թուրքական պետությունը, շարունակում ենք հետաքննությունը: Նրանք անպայման ինչ-որ մի տեղ կբռնվեն և գալով այստեղ վաղ թե ուշ հաշիվ կտան»: