Ալժիրում հնագետները գտել են ստեգոդոնի մնացորդներ, որոնք կարող են ավելի քան 3 մլն տարվա լինել
ՄիջազգայինԱլժիրում հնագետները հնագույն ժամանակներում ապրած հսկա փղի՝ ստեգոդոնի մնացորդներ են հայտնաբերել, դրանք կարող են շուրջ 3 մլն տարվա լինել, այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը։
Բացառիկ գտածոն հայտնաբերվել է երկրի հյուսիս-արևելքում՝ Սեթիֆ նահանգում Այն էլ Հենշ հնագիտական համալիրի պեղումների ժամանակ։
Գիտնականների համաձայն՝ գտնված ստեգոդոնը կարող է համարվել մինչ օրս հայտնաբերված ամենահին կենդանին, որ բնակվել է ժամանակակից Ալժիրի և առհասարակ Հյուսիսային Աֆրիկայի տարածքում։
«Գտածոն իրենից ներկայացնում է կենդանու գանգն ու նրա ընդհանուր կմախքի մնացորդներ, առայժմ չի պլանավորվում այն դուրս հանել հողից»,- ասել է պեղումներին մասնակցած ալժիրցի հնագետ Այման Ամրավին։
Ստեգոդոնները կնճիթավորների կարգին պատկանող կաթնասուններ են, որոնք հանդիսանում են մամոնտների և հնդկական փղերի հեռավոր ազգակիցները։