ԶԼՄ-ներ. Կանտեն չեղարկել է ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը
Սպորտ«Չելսիի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն մտադիր չէ տեղափոխվել «Պարի Սեն-Ժերմեն», հայտնում է «Paris United»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 27-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանը չեղարկել է նախատեսված հանդիպումը փարիզյան ակումբի ներկայացուցիչների հետ, քանի որ հետաքրքրված չէ ՊՍԺ տեղափոխությամբ:
Նշվում է, որ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին և մարզական տնօրեն Անտերու Էնրիկեն առաջվա պես հույս ունեն, որ կկարողանան ձեռք բերել Կանտեին:
Նրանք կփորձեն նոր առաջարկ անել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանտեն ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:
Ավարտված մրցաշրջանում ֆրանսիացին 48 հանդիպման է մասնակցել «Չելսիի» կազմում և դարձել է 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Ֆրանսիայի հավաքականի կազմում Կանտեն դարձել է աշխարհի չեմպիոն: