Չինաստանում փլուզվել է կամրջի ծածկը, որի տակ մարդիկ պատսպարվել են ամպրոպից. կա 8 զոհ և 3 տուժած
ՄիջազգայինՉինաստանի Չժեցզյան նահանգում փլուզվել է կամրջի ծածկը, որի տակ մարդիկ պատսպարվել են ամպրոպից: Միջադեպի հետևանքով մահացել է 8 և վնասվածքներ ստացել 3 մարդ: Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը, հաղորդում է РИА Новости-ն:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Հանչժոու քաղաքի մոտակայքում: Մարդիկ ամպրոպից պատսպարվել են կամրջի ծածկի տակ, որտեղ և տեղի է ունեցել աղետը: Կամրջի ծածկը փլուզվել է, և մի քանի մարդ մնացել է փլատակների տակ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայր է ուղարկվել մոտ 90 փրկարար, իրավապահ մարմինների 500 աշխատակից, ավելի քան 150 բուժաշխատող և կամավորներ:
Փրկարարական գործողության արդյունքում փլատակների տակից հանել են 11 մարդու և տեղափոխել նրանց հիվանդանոց, սակայն բուժաշխատողներին հաջողվել է փրկել միայն 3 մարդու կյանք: