ԱՄՆ-ն մտադիր է ամեն գնով տիեզերքում զենք տեղակայել. լրատվամիջոցներ
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների իշխանությունները ցանկանում են ամեն գնով տիեզերքում զենք, ինչպես նաև հրթիռների արձակումը հայտնաբերող զգայակներ տեղակայել: Այս մասին գրում է Drive-ը՝ հղում անելով երկրի ռազմական բյուջեին վերաբերող փաստաթղթերին:
ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները պահանջում են ամեն գնով զենք տեղակայել Երկրից ոչ հեռու տիեզերական տարածությունում, նույնիսկ եթե դա հակասի ամերիկացի ռազմական փորձագետների կարծիքին ու հակահրթիռային անվտանգության ազգային մարտավարությանը:
Կոնգրեսականների առաջարկած զգայակները կարող են օգտագործվել մի շարք երկրներին, օրինակ՝ Իրանին ու Հյուսիսային Կորեային հետևելու համար: Դրանք կարող են պատրաստ լինել արդեն 2022թ.:
Հավելենք, որ 2019թ. համար ԱՄՆ-ի ռազմական բյուջեն կազմում է մոտ 716 մլրդ դոլար: Փաստաթուղթը դեռևս պետք է ստորագրվի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
Դրանում նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է լուրջ ախատանքներ սկսեն տիզերքում զենքի տեղակայման ուղղությամբ: