Ֆրանսիայի տարածքում օդանավ է վթարի ենթարկվել
ՄիջազգայինՖրանսիայի հյուսիս-արևելյան հատվածում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են երկու մարդ՝ օդաչուն ու ուղևորներից մեկը: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել Շարլիվեր-Մեզեր քաղաքից ոչ հեռու:
ԶԼՄ տեղեկությունների համաձայն, օդնավում եղել են 3 ուղևոր ու մեկ օդաչու: Նրանցից երկուսը՝ 20 և 32 տարեկան, ողջ են մնացել: 68-ամյա օդաչուն ու մյուս ուղևորը, որի տարիքը չի նշվում, մահացել են:
Ականատեսները պատմել են, որ ինքնաթիռը խնդիրներ է ունեցել բարձրություն հավաքելիս, ցած է ընկել թռիչքուղուց քիչ այն կողմ: