ՀՀ մաքսակետում խոչընդոտ չեք ունենա. Փաշինյանը՝ բենզին ներկրողներին
ՀասարակությունՀՀ կառավարությունն աշխատում է Հարկային օրենսրության բարեփոխման ուղղությամբ ներդրումային դաշտը ավելի գրավիչ դարձնելու համար։ Այս մասին հուլիսի 26-ին, Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հիմա աշխատում ենք Հարկային օրենսդրության փոփոխության վրա, որ փորձենք դաշտը ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար, բայց վստահ չեմ որ բենզինի եւ նավթամթերքի առեւտուրը այդ արտոնյալ ոլորտների մեջ կարող են մտնել»,–նշեց նա։
Վարչապետը հավաստիացրեց այլեւս քաղաքական խոչընդոտ չկա. «Ոչ մի քաղաքական խոչընդոտ չկա։ Երբ դուք հասնեք Հայաստանի մաքսակետ, խոչընդոտ չի լինի։ Բայց նախկինից ես գիտեմ, որ չափանիշներ են սահմանվել բենզինի համար, կասկածներ կան, որ դրանք օբյեկտիվ չեն, սակայն ներկրվող բենզինը պետք է չափանիշներին համապատասխան լինի»։
Բացի այդ, Փաշինյանի խոսքով՝ կա ահազանգ, որ Վրաստանում մտադիր են բենզինի տարանցումը միայն երկաթգծով իրականացնել. «Սա ստուգված տեղեկություն չէ, սակայն ցանկանում եմ հայտնել, որ ինչքան շատ խաղացող մտնի շուկա, այնքան ավելի լավ մեզ համար, քանի որ մրցակցությունը կօգնի կարդ ու կանոն հաստատվի»։