Samsung-ը ներկայացրել է սմարթֆոնների նոր չկոտրվող դիսփլեյներ
LifeSamsung ընկերությունը հաջողությամբ փորձարկել է նոր չկոտրվող OLED դիսփլեյները: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Samsung-ի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ նոր դիսփլեյներում ապակու փոխարեն օգտագործվում է ամրացված պլաստիկե ծածկույթ:
Փորձարկումների ժամանակ նոր դիսփլեյը ստուգել են ըստ ռազմական ստանդարտների, որոնք սահմանել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը: Այսպես՝ դիսփլեյը չի վնասվել 1,2 եւ 1,8 մետր բարձրությունից ընկնելիս: Բացի այդ, դիմացել է ջերմաստիճանը մինչեւ Ցելսիուսի 70 աստիճան բարձրացնելուն եւ մինչեւ մինուս 32 աստիճան նվազեցնելուն:
Samsung-ը ծրագրում է նոր դիսփլեյներն օգտագործել ապագա սմարթֆոններում, դյուրակիր խաղային քոնսոլներում, զինվորական սարքերում եւ եւ ավտոմեքենաների համակարգիչներում: