Արմեն Խլղաթյան. «Մեր հպարտությունն է հայոց բանակը»
LifeԱզգովի կանգուն ենք ու անսասան քանի որ ունենք անկոտրում կամք ու գեներով անցած հայրենասիրություն:
Այդ ապրումներն ավելի ջերմ ու սրտագին են, երբ արտերկրում ապրող հայ երիտասարդը առանց տատանվելու փառաբանում է հայ զինվորի սխրանքն ու քաջությունը :
Արմեն Խլղաթյանը իր երգարվեստով ուրույն կերպով գնահատում և ոգևորում է սահմանը պահող հայ զինվորին ու սպային: Նրա գրեթե բոլոր տեսահոլովակները հայրենասիրական բնույթ են կրում և օրինակ հանդիսանում, որ երիտասարդները լսեն երգն ու այդ կերպ նաև տարածվի հայրենիքի սահմանները անառիկ պահելու սուրբ գործը:
«Հայի զավակ » սրտահույզ տեսահոլովակից հետո երգիչը նկարահանեց «Հայոց բանակ »տեսահոլովակը Ի դեպ ստեղծագործական խմբի անդամները` ի դեմս հեղինակ Ռաֆֆի Ալթունյանի ուրախ են սպասված արձագանքների համար :
Ինպես հաստատեց Արմեն Խլղաթյանը ասելով, որ երգի հաջողությունը կայանում է նրանում, որովհետև մեր հպարտությունն ու ապրելու իրավունքի հաստատումն է հայոց բանակը :
Մաղթենք Արմեն Խլղաթյանին , որպեսզի նույն ոգով կատարի այնպիսի երաժշտական գործեր , որոնք ուժ, կորով կբազմապատկեն մեր առանց այդ էլ մարտունակ բանակի յուրաքանչյուր անդամին: