Դոլարն ու եվրոն թանկացել են
ՀասարակությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 26-ին, կազմել է 481.01 դրամ՝ աճելով 0.13 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 563.36 դրամ (աճել է 0.59 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 634.36 դրամ (աճել է 1.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.64 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 240.71 դրամ, ոսկի՝ 19,044.94 դրամ, պլատին՝ 13,005.92 դրամ: