ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


«Ոչ ոքի չպատկանող» հանրային սեփականություն. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս անընդհատ լուրեր կան Տավուշի մարզում լարված իրավիճակի մասին: Պատճառը անտառահատումները, ավելի ճիշտ՝ անտառահատումների արգելքն է, ինչի դեմ էլ բողոքում են գյուղացիները, փակում են միջպետական ճանապարհը և անվերահսկելի իրավիճակ ստեղծում: Ոչ վաղ անցյալում էլ ծեծկռտուք էր եղել անտառներում հսկողություն իրականացնող կամավորական բնապահպանների և գյուղացիների միջև:

 

Առաջին հայացքից խնդրի բովանդակությունը բավական պարզ է` անտառները շրջակա համայնքների համար եկամտի հիմնական աղբյուր են, սակայն, մյուս կողմից, մենք գործ ունենք հանրային մտածելակերպում արմատավորված գլոբալ հիմնախնդրի հետ:

Ըստ էության, գլխավորապես սոցիալական իրավիճակի պատճառով 1990–ականներին Հայաստանի բնությանը հասցվեցին ծանր, որոշ դեպքերում էլ անդառնալի վնասներ` սկսած անտառներից վերջացրած Սևանի ֆաունայով: Սրա բացատրությունը մեկն էր` մարդիկ այլ տարբերակ չունեն: Ինչ խոսք, խնդիրն այստեղ բազմակողմանի է, քանի որ իսկապես էլ, ինչպես ձուկն է Սևանա լճի ավազանի համայնքներից շատերի համար ապրուստի հիմնական միջոց, այնպես էլ Տավուշի մարզում անտառներն են: Սակայն այստեղ մենք գործ ունենք նաև բնությանը հասցվող անդառնալի վնասների հետ: Ըստ էության, անտառահատումների արգելքը բարձրացնում է փայտի շուկայական արժեքը, ինչն էլ իր հերթին ավելի է մոտիվացնում գյուղացիներին: 

Վերջիններս պարզապես ձգտում են կարճաժամկետ շահույթ ստանալ` շատ չմտահոգվելով, որ անտառը սպառվող ռեսուրս է: 

Գումարած սրան, դեռևս խորհրդային շրջանից, հանրային սեփականությունն ընկալվում էր որպես ոչ ոքի չպատկանող գույք: 1970–ականների «բրեժնևշչինայի» տնտեսական իրականության ամենատիպիկ գնահատականը հենց այսպես էր հնչում: Այսօր, երբ արգելվում է օգտվել հանրային սեփականությունից, իսկ մարդկանց մտածողության մեջ, ինչպես արդեն ասվեց, դա ընկալվում է ոչ մեկին չպատկանող գույքից օգտվելու արգելք, առաջ է գալիս դիմադրությունը: 

Իհարկե, հասկանալի է, որ կա սոցիալական բաղադրիչ, հասկանալի է, որ որսագողը կամ փայտագողը չեն շարունակի իրենց գործունեությունը, եթե ունենան այլընտրանք, սակայն միևնույն ժամանակ հասկանալի է, որ սպառվող կամ երկարաժամկետ վերականգնվող ռեսուրսների անխնա օգտագործման արդյունքում, եթե ոչ վաղը, ապա վաղը չէ մյուս օրն այն այլևս չի լինի, ինչպես այսօր չկան Սևանի բազմաթիվ ձկնատեսակներ, պարզապես ոչնչացել են և վերջ: Իսկ թե ինչ են անում ձկնորսները, կարելի է գուշակել. կա՛մ արտագնա աշխատանքի են, կա՛մ էլ մեկ այլ զբաղմունք են գտել: 

 

Բացի այս, թեկուզ Հայաստանի սոցիալ տնտեսական իրավիճակը ծաղկուն չէ, սակայն մյուս մարզերում, որտեղ չկան անտառներ, մարդիկ ապրում են` մեկը լավ, մյուսը վատ, մեկ ուրիշն էլ ծայրը ծայրին է հասցնում, այսինքն՝ սա նշանակում է, որ բնական ռեսուրսներն ավելի շուտ հեշտ եկամտի աղբյուր են և հենց այս աղբյուրի արգելքն է վրդովեցրել գյուղացիներին: Սակայն այստեղ միայն, այսպես ասած, ուժային մեթոդներով ու արգելքներով բավական դժվար է հասնել ռեալ արդյունքների, քանի որ խնդիրը նաև մտածելակերպի մեջ է, իսկ դա փոխելու համար անտառի կողքին ապրող գյուղացին պետք է գիտակցի, որ պարզապես չի կարելի անտառն օգտագործել որպես վաճառքի հումք, ինչքան էլ որ սոցիալական պայմանները ստիպեն: Ի վերջո մենք վաղուց արդեն 90–ականներում չենք:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Լույս չի լինելու Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումը
Ամենադիտված