Թրամփը չի լուծարի ԱՄՆ իմիգրացիոն ոստիկանությունը. Փենս
ՄիջազգայինԱՄՆ իմիգրացիոն եւ մաքսային ոստիկանությունը (ICE) չի լուծարվի, քանի դեռ Դոնալդ Թրամփը զբաղեցնում է երկրի նախագահի պաշտոնը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը Ֆիլադելֆիայում Հանրապետական կուսակցության ակտիվիստների հետ հանդիպմանը, փոխանցում է RT–ն։
Փենսը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցության հետեւորդների կոչերը այդ ծառայության լուծարման մասին «անպատասխանատու լիբերալ հռետորաբանություն» է։
Նրա խոսքով՝ գերատեսչության աշխատակիցները 2017 թվականին ձերբակալել են ավելի քան 127 հազար անօրինական միգրատների, որոնք ներգրավված են եղել հանցագործություններում, ինչպես նաեւ փրկել են շուրջ հազարավոր միգրանտների երեխաների։