Ինդոնեզիայում ծնվել է 2 դեմքով երեխա
ՄիջազգայինԻնդոնեզայում ծնվել է 2 դեմքով երեխա: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, տղան՝ Գիլան Էնդիկան լույս աշխարհ է եկել Բաթամ քաղաքում:
Տղան արդեն 2 ամսական է: Մոր արգանդում երկվորյակ եղբոր զարգացման պաթոլոգիայի պատճառով Գիլանն արդյունքում ծնվել է ոչ միայն երկու դեմքով, այլեւ զույգ ուղեղով: Ըստ որում՝ տղան մեկ գլուխ, մեկ մարմին, երկու ձեռք եւ երկու ոտք ունի: Զարգացման նման պաթոլոգիան հանդիպում է 250 հազարից մեկ դեպքում:
Ուշագրավ է, որ հղիության շրջանում երեխայի մայրը 3 անգամ ՈւՁ հետազոտություն է անցել, սակայն զննումներով ոչ մի պաթոլոգիա չի հատնաբերվել: Այսպիսով, ծնողները երեխայի զարգացման խնդիրներին անտեղյակ էին ընդհուպ մինչեւ ծննդաբերությունը:
Երեխան հիվանդանոցում է՝ բժիշկների մշտական հսկողության ներքո, որոնք նրա կյանքի համար վախենում են գլխի մեջ հեղուկի կուտակման պատճառով: