Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Թրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով


Մամուլ.am կայքը հետևողականորեն շարունակում է անբարեխիճ լրատվական գործունեությունը. Իվետա Տոնոյան

Հասարակություն

Իվետա Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում  գրում է.

Mamul.am կայքը հետևողականորեն շարունակում է անբարեխիճ լրատվական գործունեությունը: Հրապարակված հերթական ցնդաբանությունն այսօր վերաբերում էր Mamul.am-ի խմբագրություն կատարած իմ զանգին: Թեպետ ադեկվատության նվազագույն զգացողություն ունեցող յուրաքանչյուր ոք կարող էր ըմբռնել իմ կատարած զանգի բովանդակությունը, քանի որ կայքի տնօրեն Սևակ Մելիքյանի հետ զրույցում ես առավել քան հստակ նշեցի, որ զանգս պայմանավորված է բացառապես գործընկերային հարաբերություններով:

 

Երկար տարիներ լինելով լրագրող, լրատվական ծառայության ղեկավար, լրատվամիջոցների հետ աշխատող պատասխանատու մարդ՝ Սևակին փորձեցի բացատրել, որ կարող էի սահմանափակվել փաստաբանների՝ իրենց խմբագրություն ուղարկված պաշտոնական նամակով, սակայն հարգելով մեր մասնագիտությունն ու գործընկերային հարաբերությունները զանգել եմ անձամբ տեղեկացնելու, որ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապված վարկաբեկող հրապարակման հերքման չտպագրման դեպքում դիմելու ենք դատարան:

Իրականության զգացողությունը չկորցրած ցանկացած ոք թերևս հավուր պատշաճի ընդուներ զանգի փաստը և անկախ առկա տարաձայնություններից՝ գնահատեր որպես գործընկեր իմ կատարած քայլը, սակայն փաստերն ապացուցում են, որ Սևակ Մելիքյանի և Mamul.am կայքի դեպքում ադեկվատության ակնկալիք ունենալն այլևս անիմաստ է: Ինչևէ, ինձ այլ բան չի մնում, քան լրատվամիջոցների իմ գործընկերներին տեղեկացնել, որ Mamul.am -ի՝ Գագիկ Ծառուկյանի հանդեպ վերջին օրերին դրսևորվող կատաղության նոպաները բացառապես անձնական շահադիտական նկատառումներով են պայմանավորված:

Մասնավորապես՝ վերջին ամիսներին Mamul.am -ը հիմնադրած <<Սոցիալ Մեդիա>> ընկերությունը բացեց Kentron.am անունը կրող լրատվական կայք, որը ակտիվորեն զբաղվում էր Գագիկ Ծառուկյանի հանդեպ սև քարոզչություն իրականացնելով: Կարծում եմ, բոլորն էլ հասկանում են, որ <<Կենտրոն>> անունը կրող կայքի հիմնումը ամենևին էլ պատահականություն չէր, քանզի Կենտրոն հեռուստաընկերությունը գտնվում է Գագիկ Ծառուկյանի կողմից հիմնադրած Մուլտի Գրուպ Կոնցեռնի կազմում: Եվ ահա կայքի ստեղծումից բառացիորեն օրեր անց՝ << Սոցիալ Մեդիա>> ընկերության պատասխանատուները ամիսներ շարունակ աղերսում էին ինձ, որպեսզի մենք գնենք Kentron.am կայքը՝ խելամտությունից դուրս՝ 43 միլիոն դրամ արժողությամբ:

Կից կներկայացնեմ նաև վաճառքի առաջարկի մասին Սոցիալ Մեդիայի պաշտոնական առաջարկը: Բնականաբար մերժում ստանալով մեր կողմից, սկսվեց Mamul.am և Kentron.am Մամուլ.ամ կայքերի հետևողական հակաքարոզչությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են: 

 

Անկախ արդեն իսկ տեղի ունեցած իրադարձություններից՝ ևս մեկ անգամ իմ գործընկերներին հորդորում եմ վերադառնալ մասնագիտական գործունեության դաշտ, դադարել փողոցային բամբասանքների մակարդակի <<լրատվություն>> հաղորդել մեր հասարակությանը, համապատարած սուտ ու կեղծ տեղեկատվություն տպագրել տեղի չունենած իրադարձությունների մասին:

Եվ վերջում, այսօր mamul.am-ում տպագրված այն տեղեկատվության մասին, թե իբր Ծառուկյանին պատկանող ընկերություններում եղել են նաև այլ բնույթի «պարտադիր աշխատանքներ», օրինակ` աշխատանք այգիներում՝ բերքի հավաքման, տեղափոխման և այլն: Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները համախմբված են մի մեծ կոլեկտիվում, որը տարիների ընթացքում յուրօրինակ ընտանիքի է վերածվել: Եթե մեկը մյուսին օգնելու, կոլեկտիվների՝ միմյանց օգնության ձեռք մեկնելու դրսևորումները ձեզ համար անհասկանալի են, ապա դա դեռևս ոչինչ չի նշանակում: Նմանատիպ աշխատանքներն իրականացվել են միմիայն աշխատանքային ժամերին, երբևէ չի ոտնահարվել որևէ մեկի հանգստի իրավունքը, իսկ այգիներում բերքահավաք իրականացրած մարդիկ էլ հնարավորություն են ունեցել նաև իրենց տուն տանել այդ բերքը՝ առանց դրա դիմաց վճարելու, որովհետև այդպես է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը: 

Մաղձի և գարշահոտ ապատեղեկատվության mamul.am-յան իրականության մեջ թերևս դժվար է տեղավորվում կամեցողության նմանատիպ դրսևորումները, բայց սիրելիներս այդպես էլ է լինում: Ձեր իրականությանը զուգահեռ կա մեկ այլ իրականություն, որտեղ <<աբիժնիկությունն>> ու <<մուտիլովկաները>> չեն կյանքի մշտական ու անդավաճան ուղեկիցները:

 
 
Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ
Ամենադիտված