ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել


ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան եկած ուսանողները մասնագիտական գիտելիքներ են ձեռք բերում հայրենիքում. երիտասարդները հանդիպեցին ՀՀ նախագահին

Հասարակություն

 Հայկական բարեգործական ընդհանուր միության Ամառային մասնագիտական փորձառության և Երաժշտական Հայաստան ծրագրերով Հայաստանում գտնվող երիտասարդ ուսանողներն ուրախ են ոչ միայն մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերելու, այլ նաև հայրենիքին իրենց հմտություններով աջակցելու, հայկական մշակույթին, պատմությանը, տեղացիներին ավելի մոտիկից ճանաչելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարբեր երկրներից եկած երիտասարդները նման տեսակետ հայտնեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նախընտրեց երիտասարդների հետ հարց ու պատասխանի ձևաչափով քննարկումը:  Նախ նա հետաքրքրվեց, թե ովքեր լավ հայերեն գիտեն: Բարձրացված ձեռքերը քիչ չէին: Հետո նախագահը հետաքրքրվեց՝ նրանց՝ Հայաստանում գտնվելու գլխավոր դրդապատճառից, և հենց ինքն էլ նկատեց՝ մեկ պատճառ կա՝ սա իրենց հայրենիքն է, իրենց երկիրը:

Երիտասարդ ուսանողների պատասխանները բազմազան էին: Սա ոմանց առաջին այցն էր Հայաստան և լավ հնարավորություն՝ բացահայտելու հայրենիքը: Երիտասարդներից մեկը նշեց՝ շատ է սիրում պատմությունը: Նախագահն էլ հետաքրքրվեց՝ տեղյակ է արդյոք Հայաստանում տեղի ունեցած վերջին պատմական իրադարձություններից: «Գիտեմ, որ ժողովուրդը ստեղծեց նոր կառավարություն: Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ»,-ասաց երիտասարդ ուսանողը:

Լյուդմիլա Ավագյանը, ով Հայաստան է եկել ԱՄՆ Վիրջինիա նահանգից, նշեց՝ թեև իր ընտանիքն այնտեղ է բնակվում, սակայն իր մնացած բոլոր բարեկամները Հայաստանում են: «Ես այստեղ եմ՝ տեսնելու նաև իմ հարազատներին: Ես այնքան մեծ կապվածություն ունեմ այս երկրի հետ, որ հույս ունեմ՝ շատ անգամներ եմ գալու»,-ասաց նա:

Նախագահ Արմեն Սարգսյանը հետաքրքրվեց՝ կուզի արդյոք այստեղ մշտական բնակություն հաստատել: Պատասխանեց՝ կուզեր այստեղ ապրել ընտանիքի հետ:

Շատերը նշեցին՝ այս այցը հնարավորություն է բացահայտելու իրենց հայրենիքի մշակույթը, պատմությունը, մարդկանց, նաև կապվել նրանց հետ: Քանի որ ներկա էին նաև երաժիշտներ, նախագահը հարցրեց՝ ճանաչում են արդյոք հայ ջութակահարներին: Հնչեցին Նարեկ Հախնազարյանի, Սուրեն Խաչատուրյանի անունները: Երիտասարդներից մեկը նշեց՝ Էդվարդ Թոփչյանի հետ հանդիպելու հնարավորություն երբեք այլ վայրում չէր ունենա: Ուրախ է, որ նրան հանդիպել է հենց հայրենիքում:

Գաբրիելա Գյոզյանը, ով Հայաստան է եկել Լոս Անջելեսից, այստեղ մասնակցել է «Ոսկե Ծիրան»-ի շրջանակում իրականացվող ծրագրերից մեկին՝ մարքետինգի հարցերով: «Ուրախ եմ, որ կարող եմ գալ ու օգնել հայրենիքիս: Շատ լավ ծրագիր է, քանի որ մենք էլ նոր հմտություններ ենք ձեռք բերում:  Հայաստանում արդեն 7-րդ անգամ եմ: Ամեն անգամ գալով՝ այլ կերպ եմ սիրում հայրենիքս»,-նշեց նա ու հավելեց՝ Հայաստանում ապրելու նպատակ ունի: 

Հետո արդեն երիտասարդները հարցեր ուղղեցին նախագահին: Հարցերը վերաբերում էին տարբեր թեմաների՝ սկսած ներքաղաքական իրադրությունից մինչ հարևան երկրների հետ հարաբերություններ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշեց՝ փոփոխությունները Հայաստանում շարունակական են լինելու:   

«Մենք մեծ հեղափոխություն ենք ունեցել, սակայն դրա հետ մեկտեղ հարգում ենք նախկինում հաստատած միջազգային պարտավորությունները:   Ցանկացած փոփոխություն բերում է նոր գաղափարներ, նոր ծրագրեր»,-նշեց նախագահն ու հավելեց՝ փոփոխությունները դեռ չեն ավարտվել:

Երիտասարդների մի խումբը Հայաստանում է մնալու 6, իսկ մյուս՝ 5 շաբաթ:

Ծրագրերի մասնակից երիտասարդները, ովքեր Հայաստան են ժամանել տարբեր երկրներից, մասնագիտական փորձառություն ձեռք բերելուց բացի, մասնակցում են ուսուցողական և մշակութային միջոցառումների, այցելում տեսարժան վայրեր, ծանոթանում երկրի պատմամշակութային ժառանգությանը:

«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՀայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Թանկարժեք մետաղների գներն աճել ենՓրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացունԴոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ» Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Նոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները
Ամենադիտված