Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորին Ազգային տոնի կապակցությամբ
ՀասարակությունՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Կարեւորելով փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-բելգիական հարաբերությունները՝ մենք շահագրգռված ենք խորացնելու եւ ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»։