«Բավարիան» կփորձի ձեռք բերել աշխարհի նորընծա չեմպիոնին
ՍպորտՄյունխենի «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած պաշտպան Բենժամեն Պավարին, որը ներկայացնում է գերմանական «Շտուտգարտը»:
«Այո, կարող եմ հայտարարել, որ Պավարն իսկապես լավ խաղացող է: Ես առայժմ հստակ ոչինչ չեմ կարող ասել: Դա ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի լիազորությունն է»,- Կովաչի խոսքը մեջբերում է Swr.de-ն:
Պավարը «Շտուտգարտ» է տեղափոխվել 2016 թվականին ֆրանսիական «Լիլից»: