Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Թրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով


Սինգապուրցիներին հատկապես հետաքրքրել է IT ոլորտը

Հասարակություն

Հայաստանը վերջապես կարողացավ իր վրա սեւեռել Սինգապուրի ուշադրությունն ու ներդրումային քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից հետաքրքրություն հարուցել: Վերջին մի քանի տարիներին Հայաստանի իշխանություններն անհաջող փորձեր էին կատարում սինգապուրյան հրաշքը հայկականացնելու ուղղությամբ, որոնք, ինչպես հիշում ենք, տապալվեցին, սակայն այն իրականություն դարձնելու ռեալ հնարավորություն կա այժմ:

Վերջին օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում էր Սինգապուրից ժամանած բավականին ներկայացուցչական մի պատվիրակություն, որի կազմում էին քաղաքական գործիչներ, կուսակցության առաջնորդներ, ֆինանսական ու իրավական ոլորտների փորձագետներ եւ այլք: Այցի նպատակն էր ծանոթանալ նոր Հայաստանին եւ մեր երկրում առկա նոր իրողություններին, որի հիմքի վրա ձեւավորվելու է քաղաքական համագործակցություն ԲՀԿ-ի հետ: Այս դեպքում, սակայն, խոսքը լոկ պրոտոկոլային համագործակցության մասին չէ, այլ բավականին հեռանկարային գործընկերության, որի շրջանակում մյուս կողմը ոչ միայն պատրաստ է կիսվել իր փորձով, ներկայացնելով դեպի սինգապուրյան հրաշք անցած իր ուղին, այլեւ նպաստել Հայաստան շոշափելի ներդրումներ բերելուն, թռիչքային տնտեսական աճ արձանագրելուն: Եթե հաշվի առնենք այն, որ Սինգապուրը տարեցտարի տնտեսական աճի տպավորիչ ցուցանիշներ է արձանագրում եւ մեծացնում իր ներդրումների ծավալն այլ երկրներում, ապա Հայաստանի համար այս այցելությունն իսկապես շոշափելի արդյունքների հեռանկար է ստեղծում:

Իսկ հիմքն իսկապես լավն է. Սինգապուրի գործիչների համար Հայաստանը դիտարկվում է որպես յուրօրինակ կամուրջ Ասիայի եւ Եվրոպայի միջեւ: Քաղաքական վերջին փոփոխությունները նրանց տպավորել են, կարեւորում են նաեւ մեր երկրում չօգտագործված մեծ ներուժը, որի ճիշտ ու արդյունավետ կիրառման դեպքում հնարավոր է տնտեսության աճի նշանակալի արդյունքներ արձանագրել: Հայ-սինգապուրյան երեւանյան համաժողովի ժամանակ այդ երկուսի կարեւորությանն անդրադառնալով՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Հայաստանը, ինչպեսեւ Սինգապուրը, չունի բնական մեծ ռեսուրսներ, բայց հարուստ է ամենակարեւոր ռեսուրսով` տաղանդավոր մարդկանցով.

«Հայաստանում լուրջ եւ խորքային փոփոխություններ են ընթանում, մենք համախմբվել ենք նոր Հայաստանի կայացման ու զարգացման գաղափարի շուրջ, ինչպես ժամանակին Սինգապուրը: Մենք կառուցելու ենք այնպիսի Հայաստան, որտեղ կոռուպցիան ու հակաօրինականությունը տեղ չեն ունենալու, պետությունն ու հասարակությունը գործելու են համատեղ, եւ որտեղ երբեւէ պետությունը չի դառնալու չարիք իր հասարակության համար՝ օտարվելով նրանից»,- հայտարարել է Ծառուկյանը:

Նա նաեւ ասել է, որ իր երկիրը, ինչպես ժամանակին նրանց հայրենիքը, հավակնում է ամբողջ աշխարհին ապացուցել, որ անգամ փոքր պետությունն իր նվազ ռեսուրսներով կարող է դառնալ աշխարհի զարգացած երկրներից մեկը` ինքնատիպ քաղաքականության ու ճիշտ կառավարման շնորհիվ: Եվ այդ ճանապարհին առաջին քայլը լինելու է վստահության վերականգնումը:

Ներկայումս Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է տարեկան շուրջ 1.2 մլն դոլար, ինչը չի արտացոլում երկու երկրների միջեւ իրական ներուժը։ Սինգապուրից ժամանած պատվիրակները վստահ են, որ հեռավորությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ այդ հարաբերությունները խորացնելու եւ ավելի տպավորիչ վիճակագրություն ապահովելու համար: Նրանք առաջարկում են օրենսդրությունում փոփոխություններ կատարել, որոնք թույլ կտան օտարերկրացիներին ավելի հեշտ մուտք գործել եւ բիզնես ծավալել մի երկրում, որտեղ այս այցի ժամանակ տեսան բիզնեսի դրական օրինակներ` տպավորվելով տարբեր գործարարների, նաեւ Գագիկ Ծառուկյանի վարած ներդրումային քաղաքականությամբ: Սինգապուրցիների համար հատկապես հետաքրքիր է IT ոլորտը, որը թռիչքային աճի բոլոր նախադրյալներն ունի: ԲՀԿ առաջնորդը նույնպես վստահ է, որ պատկերը շատ մոտ ապագայում հնարավոր է փոխել եւ դրական դինամիկա հաղորդել երկկողմ տնտեսական շփումներին` Հայաստանը դարձնելով հրապուրիչ սինգապուրյան ներդրումների համար: Նա մեջբերեց Լի Քուան Յուի հայտնի միտքը, թե «այն մարդկանց, ովքեր ցանկանում են ստեղծել ծաղկող եւ բարգավաճող պետություն, ոչ ոք եւ ոչինչ չի կարող խանգարել»:

Ի վերջո, հեղափոխությունից հետո Հայաստանում հայտարարությունների ու խոստումների պակաս չի զգացվում, բայց մարդիկ պետք է իրական գործեր տեսնեն, իրենց մաշկի վրա զգան այդ փոփոխությունների ուժը, այլապես վերջին տասնամյակներին մենք միայն խոսքեր ենք լսել, որ շռայլել են նախորդ իշխանությունները: Իսկ նոր Հայաստանը հենց դրանով պետք է տարբերվի այն Հայաստանից, որը մերժվեց ապրիլին: Եկել է ռեալ գործերով երկիր կառուցելու ժամանակը, եւ սինգապուրցիների այցը, վստահաբար, այդ երկար ճանապարհի սկիզբը կարելի է համարել:

Հակոբ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան
Ամենադիտված