«Դիլիջանյան ամառ-2018» երաժշտական հանրապետական փառատոնը համախմբել է 80 պարի խմբերի
Հասարակություն«Դիլիջանյան ամառ-2018» երաժշտական հանրապետական փառատոնին, որն անցկացվել է Տավուշի մարզում, մասնակցել են ութ տասնյակ պարի խմբեր Հայաստանի մարզերից ու Երևանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնն իրականացրել է «Մինորա» մշակութային կենտրոնը:
«Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան) նշել է, որ փառատոնի մասնակիցներն արժանացել են պատվոգրերի, իսկ պարային խմբերի 80 ղեկավարները ստացել են հուշանվերներ:
Ռեյը շեշտել է, որ կենտրոնն ակտիվ ծրագրեր է իրականացնում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մարզերում: Մասնավորապես, շատ կարճ ժամանակահատվածում փառատոներ են կազմակերպվել Ծաղկաձորում, Սևանում, այդպիսով հնարավորություն տալով մարզաբնակ հանդիսատեսին հաղորդակից դառնալու մշակութային կյանքին:
Բոլոր փառատոներն անցել են բարձր մակարդակով և արժանացել հանդիսատեսի ջերմ արձագանքին:
«Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002 թվականին: Կենտրոնըհամագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի ևերաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութայինկրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում ևիրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ ևեվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով ևփառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով: