Մարտական հենակետում հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել
ՀասարակությունՕգոտոսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Կարեն Պարույրի Հովհաննիսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակացությունը հայտնում Կ. Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: