ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Մինսկում քննարկելու են թիկունքային ապահովման հարցեր
ՀասարակությունՀայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2018թ. ծրագրի համաձայն ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության ներկայացուցիչները հուլիսի 17-ից 19-ը Մինսկում կմասնակցեն զինված ուժերի թիկունքային ապահովման հարցերով աշխատանքային հանդիպմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: