Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Թրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով


Առաջիկա ընտրություններում կեղծ դիտորդներին հայտնաբերելու նպատակով կքննարկվի դիտորդներին վկայագրեր տրամադրելու հարցը

Հասարակություն

ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կքննարկի առաջիկա ընտրություններում դիտորդների անուն-ազգանունները պարունակող վկայագրեր տրամադրելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների հետ հանդիպմանն այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը` դիտորդներին նախապես բեյջեր տրամադրելու՝ ներկաների առաջարկին ի պատասխան:  

«Կեղծ դիտորդների խնդիրն իսկապես կա: Մեծ քանակի կեղծ դիտորդներ ենք հայտնաբերել Երևանի ավագանու նախորդ ընտրություններին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անուն չի լրացնում: Եթե պահանջենք, որ գրանցեն անուն-ազգանունները, տպեն լուսանկարները, մենք խնդիր ենք ունենալու ժամկետների հետ: Իսկ մենք ուզում ենք հավատարմագրման նույնիսկ այդ տասնհինգ օրը կրճատել»,-ասաց Իոաննիսյանն ու խոստացավ` այնուամենայնիվ՝ կքննարկեն  վկայականները տրամադրելու ողջամիտ ժամկետները:

 

Իոաննիսյանի կարծիքով` այս հարցում պետք է գործի Վարչական իրավախախտումների մասին օրենքը: «Որոշ քրեագետներ նման պահվածքը համարում են փաստաթղթի կեղծում: Եթե այդպես է, ապա իրավապահները պատշաճ կիրականացնեն իրենց գործառույթը հանցագործության բացահայտման ուղղությամբ: Մենք նաև կարող ենք համապատասխան օրենսգրքում այդ արարքը դարձնել պատժելի»,-նշեց Իոաննիսյանը:

Նրա կարծիքով` հնարավոր է, որ նաև գտնեն միջանկյալ լուծում` քվեարկությունից տասնհինգ օր առաջ ՀԿ-ն ներկայացնի դիտորդների ցուցակ:  Նշեց` կխոսեն ԿԸՀ-ի հետ և կլսեն նաև իրենց դիրքորոշումն այս հարցում: Իոաննիսյանի կարծիքով` դիտորդի վկայական պետք է լինի: «Անձը պետք է տեսանելի կերպով կրի վկայագիր: Թեկուզ բյուջեի վրա ծախս կլինի, բայց գործնական առումով հարց կլուծի»,-նշեց նա:

Առաջարկ հնչեց նաև, որ դիտորդների վկայագրերը լինեն QR կոդով: Դրանով հնարավոր կլինի դիտորդի մասին լրացուցիչ ինֆորմացիա ճշտել սմարթֆոնի միջոցով:  Առաջարկվեց նաև ՀԿ-ներին տրամադրել անհրաժեշտ քանակով  վկայականներ, դիտորդների վարքագծի պատասխանատվությունը դնել հենց ՀԿ-ների վրա, և նրանցից էլ հաշվետվություն ակնկալել: Առաջարկվեց նաև ԿԸՀ-ից վերցնել որոշ գործառույթներ: Իոաննիսյանը նկատեց` եթե դիտորդական առաքելությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել, ապա դա չանելու դեպքի համար ևս պետք է որոշակի դրույթներ սահմանվեն:

Թե վկայագրերի որ տարբերակը կընտրեն դիտորդների համար, դեռ կքննարկվի:

Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԻրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ամենադիտված