Լինեկեր․ Ֆրանսիայի չեմպիոնության բանալիներից մեկը կլինի Կանտեն
ՍպորտԱշխարհի առաջնության լավագույն խաղացողն ինձ համար Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն է, ասել է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, ֆուտբոլային հեռուստափորձագետ Գարի Լինեկերը։
«Կանտեի հետ Ֆրանսիայի հավաքականը կարծես 12 խաղացող ունենա խաղադաշտում։ Նա երկու լավ կիսապաշտպանի արժեք ունի։ Նա ամենուր է խաղադաշտում։ Ֆրանսիայի չեմպիոնության բանալիներից մեկը կլինի Կանտեն։ Ես նրա մեծ երկրպագու եմ»,- Լինեկերի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։
Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայանալիք Ֆրանսիա – Խորվաթիա եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։