Հիմա երազում ենք հաջորդ խոշոր մրցաշարի` աշխարհի առաջնության մասին. Վլադիմիր Սանոսյան ՌԴ-ն գիշերը ուկրաինական անօդաչուների թիրախում է եղել Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 2։0 հաշվով հաղթել է «Վալենսիային» Հորդորում ենք Ձեզ անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում Ձեր քննարկումների առանցքային թեմաները․ Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը՝ Վենսին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 9-ի համար Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղել


14-ամյա աշակերտուհու ծնողները մտել են դասարան ու ծեծել դստերը նեղացրած տղային՝ հասցնելով ծանր հարվածներ

Հասարակություն

1in.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Թելման Ա.-ի գործի դատական քննությունը:

 

43-ամյա Թելման Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել անչափահաս տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Տուժող տղան 7-րդ դասարանի աշակերտ է, Թելմանի անչափահաս դստեր համադասարանցին:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 16-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանցի Նվերը (անունը փոխված է) դասամիջոցի ժամանակ ծաղրել ու վիրավորել է համադասարանցի Նունեին (անունը փոխված է): Աղջիկը նեղացել ու անմիջապես տեղեկացրել է մայրիկին, խնդրել է, որ նա դպրոց գա:

Նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, երբ 7-րդ դասարանում հայոց լեզվի դասաժամ էր, ուսուցչուհու և 14 աշակերտների ներկայությամբ դասասենյակ են մտել Նունեի հայր Թելմանն ու մայր Մարինեն: Նրանք, ասես չնկատելով ուսուցչուհու ներկայությունը, իրենց դստերը հարցրել են՝ ո՞ր մեկն է Նվերը: Նունեն ցույց է տվել առաջին նստարանին նստած տղային:

Նունեի ծնողները մոտեցել են Նվերին: Առաջինը մայրն է ապտակել ոտքի կանգնած  երեխային:

Այնուհետև հայրը՝ Թելման Ա.-ն, երեխայի հագուստից բռնելով, բարձրացրել է գրատախտակի մոտ, երկու անգամ ձեռքով հարվածել է նրա գլխի ու դեմքի շրջանին՝ պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:

Առաջադրված մեղադրանքում Թելման Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Հայտնել է, թե դստեր՝ Նունեի համադասարանցի Նվերը հաճախ է նրան նեղացրել, վիրավորական խոսքեր ասել, ինչի վերաբերյալ դուստրը պարբերաբար բողոքել է նրանից:

Դեպքի օրը՝ 2018 թվականի փետրվարի 16-ին, ժամը 14-ի սահմաններում Նունեն մորը տեղեկացրել է, որ Նվերը նորից նեղացրել է իրեն: Ինքը այդ ժամանակ գտնվել է գյուղամիջում: Կնոջը հանդիպել է դպրոցի բակում, միասին մտել են դպրոց: Մտել են իրենց դստեր դասարան, որպեսզի պարզեն՝ Նվերը ինչո՞ւ է Նունեին նեղացրել: Դասարանում հայոց լեզվի դասաժամ էր, ուսուցչուհին դասարանում էր:

Կինը իրենց դստերը հարցրել է՝ ո՞ր մեկն է Նվերը: Նունեն ցույց է տվել առաջին նստարանին նստած տղային: Սկզբում տղային մոտեցել է կինը, ձեռքի ափով հարվածել է Նվերի այտին: Այնուհետև ինքն է մոտեցել, բռնել է Նվերի հագուստից, բարձրացրել է գրատախտակի մոտ ու երկու անգամ հարվածել է նրա այտին ու գլխին: Հետո ինքն ու կինը Նվերին տարել են տնօրեն Հովհաննիսյանի մոտ: Վերջինս նախատել է… երեխային՝ համադասարանցուն նեղացնելու համար…

 

Տուժող երեխան՝ Նվերը, ընդունել է, որ համադասարանցի Նունեին նեղացրել է: Եվ հայոց լեզվի դասաժամին դասարան են մտել Նունեի ծնողները, հարցրել են՝ ո՞վ է Նվերը: Ինքը նստած էր առաջին նստարանին, ոտքի է կանգնել: Սկզբում իրեն մոտեցել է Նունեի մայրը, ձեռքով ապտակել է, որից ինքը… ֆիզիկական ցավ չի զգացել…

Այնուհետև մոտեցել է Նունեի հայրը, իր հագուստից բռնելով՝ իրեն բարձրացրել է գրատախտակի մոտ ու ձեռքով հարվածել է իր այտին ու գլխին, որից ինքը ուժեղ ֆիզիկական ցավ է զգացել: Հետո Նունեի ծնողներն իրեն տարել են տնօրենի մոտ: Տնօրենը… նախատել է իրեն՝ համադասարանցուն նեղացնելու համար…

Դասարանում ուսուցչի ու դասընկերների ներկայությամբ երեխայի վրա ձեռք բարձրացնելուց հետո դեռ ծեծված երեխային տարել էին տնօրենի մոտ, որպեսզի տնօրենն էլ նրան նախատի, չնայած տվյալ դեպքում ուսուցչի ու տնօրենի կողմից երեխա ծեծող ծնողները պիտի սաստվեին, գոնե  նախատինքի պիտի արժանանային… Դպրոցում գտնվող երեխային առաջին հերթին ուսուցիչներն ու տնօրենը պիտի պաշտպանեն բոլոր տեսակի ոտնձգություններից…

Դասարանում ներկա ուսուցիչն ու աշակերտները գործով ստացել են վկայի կարգավիճակ՝ նկարագրել են, թե ինչպես են Նունեի ծնողները մտել դասարան ու հարվածներ հասցրել Նվերին…

Դատարանը Թելման Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով և դատապարտել է տուգանքի՝ 30 հազար դրամի չափով…

Հիմա երազում ենք հաջորդ խոշոր մրցաշարի` աշխարհի առաջնության մասին. Վլադիմիր Սանոսյան ՌԴ-ն գիշերը ուկրաինական անօդաչուների թիրախում է եղել Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 2։0 հաշվով հաղթել է «Վալենսիային» Հորդորում ենք Ձեզ անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում Ձեր քննարկումների առանցքային թեմաները․ Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը՝ Վենսին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 9-ի համար Երևանում և 7 մարզերում լույս չի լինիՄահացել է Արեգա ՊետրոսյանըՀրդեհ Քասախ գյուղումՀայաստանի միջազգային օդանավակայանները պատրաստվում են ուղևորահոսքի շեշտակի աճինԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանԵրևանը դարձել է Սոչիի օդանավակայանի միջազգային ուղևորահոսքի առաջատարներից մեկըՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտումԱհազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասինՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱրհեստական ​​բանականության պահակները հրաման են տալիս «Պատժել չի կարելի ներել» ֆիլմումԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունԵրեխան կուլ է տվել 14 սմ երկարությամբ գդալ (լուսանկարներ)Իտալիայում առանց հարգելի պատճառի դանակ կրելու համար կարող են հայտնվել բանտումՋուր հավաքեք. 23 ժամ ջուր չի լինի մի շարք հասցեներումՆորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի ենՍննդամթերքների գլոբալ կորուստները 2026թ. կարող են կազմել 540 մլրդ դոլար2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակըԿրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը ճաշկերույթի ժամանակ որսորդական հրացանից կրակոցներ է արձակելՃապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունՀովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղելԿոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Լևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համար Հայտնի է 2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը Կրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, ապա կբարձրանա Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունների արդյունքների մասին Իրանում բnղոքի ցnւյցերի ժամանակ uպանվել է 200 դպրոցական Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին. կան վիրավորներ Հղիության արհեստական ընդհատման գործող կարգավորումների փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ն հերքում է Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ
Ամենադիտված