Արարատի մարզում ճակատ-ճակատի բախվել են КамАЗ-ն ու Peugeot-ն. կան վիրավորներ
ՀասարակությունԱյսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 91-րդ կմ հատվածում՝ Զանգակատուն գյուղի վարչական տարածքում, բախվել են КамАЗ մակնիշի 20 ՍՕ 302 համարանիշի և Peugeot 14 ՏՏ 235 հաարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Peugeot-ի վարորդն ու նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։

Ավելի մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ