Անգլիացի երկրպագուները կհագնվեն Սաութգեյթի ոճով
ՍպորտԱնգլիայի հավաքականի երկրպագուները հետաքրքիր ֆլեշ-մոբ են կազմակերպել ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչ փուլում կայանալիք Խորվաթիայի դեմ հանդիպումից առաջ։
Երկրպագուները որոշել են հագնվել գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի ոճով։ Հիշեցնենք, որ անգլիացի մասնագետը նախընտրում է դասական ոճը՝ անթև բաճկոնով։
Սաութգեյթը կրում է M&S բրենդի անթև բաճկոններ։ The Telegraph-ը հայտնում է, որ երկրպագուները այդ բրենդի խանութների ցանցից գրեթե ամբողջովին գնել են անթև բաճկոնները։
Խորվաթիա - Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում։