Խոշոր հրդեհ Երևանում
ՀասարակությունԵրեկ՝ հուլիսի 10-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի փողոցի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 4 և թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, այնուհետև լրացուցիչ ժամանել է թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկական հաշվարկով և տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորությամ ԲԻՍ 1 աստիճան:
Ավելի մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ