Ավտովթար Գորիսում. «ԲՄՎ»-ի ուղեւորը հիվանդանոցում է
ՀասարակությունՕգոստոսի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Անկախության փողոցի թիվ 75 տան դիմաց բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԲՄՎ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: