Մշակույթի նախարարությունը կոչ է անում վերադարձնել թանգարաններից վերցված և չվերադարձված առարկաները
ՄշակույթՀայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը զգուշացնում է, որ տարբեր տարիներին ՀՀ պետական և համայնքային թանգարաններից՝ պատկերասրահներ, տուն-թանգարաններ, պատմության, երկրագիտական թանգարաններ, իրավաբանական և ֆիզիակական անձանց ժամանակավոր պահպանության հանձնված և սահմանված կարգի խախտմամբ չվերադարձված, ինչպես նաև օրենքի խախտմամբ տրամադրված թանգարանային առարկաները (նկարներ, թանկարժեք իրեր, հուշային իրեր և այլն) անհրաժեշտ է անհապաղ վերադարձնել թանգարաններին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարությունը տեղեկացնում է, որ չվերադարձնելու դեպքում՝ հարցի լուծումը վերապահվելու է իրավապահ մարմիններին: