Ջորջ Քլունին վթարի Է ենթարկվել Սարդինիայում եւ տեղափոխվել հիվանդանոց
ՄիջազգայինԿինոդերասան Ջորջ Լքունին վթարի Է ենթարկվել Սարդինիա կղզում: Հուլիսի 10-ին այս մասին հաղորդել Է La Repubblica թերթը: Թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Կոստա Կորալինա բնակավայրում, որտեղ դերասանի սքութերը բախվել Է ավտոմոբիլի: Ճանապարհա-տրանսպորտային պատահարի մանրամասները չեն ճշտվում:
Այժմ Քլունին գտնվում Է կղզու հյուսիս - արեւելքի Օլբիա քաղաքի շտապ օգնության բաժանմունքում: Թերթի տվյալներով՝ նրա կյանքի համար սպառնալիքներ չկան: Հրատարակությունը ճշտում Է, որ 57-ամյա ամերիկացի դերասանը եւ ռեժիսորը Սարդինիայում մասնակցում Է ամերիկացի գրող Ջոզեֆ Հելերի «Խորամանկություն-22» (1961 թվական) վեպի մոտիվներով սերիալի նկարահանումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: