Կապելո․ Եզրափակիչում կհանդիպեն Անգլիան և Ֆրանսիան
ՍպորտԱնգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է ԱԱ-2018-ի գլխավոր ֆավորիտների մասին։
«Անգլիայի հավաքականում արագ տղաներ են և հիանալի գլխավոր մարզիչ։ Գարեթ Սաութգեյթը հասկացավ, որ 2 կենտրոնական պաշտպանով անելիք չունի և որոշեց խաղալ 3 կենտրոնականով։ Անգլիան վերջապես ունի դարպասապահ, որը թիմին փրկում է։
Կարծում եմ, որ եզրափակիչում կհանդիպեն Անգլիան և Ֆրանսիան։ Ես խաղադրույք կկատարեի անգլիացիների վրա։
Դիդյե Դեշամը պաշտպանողական ոճի կիսապաշտպան է։ Ֆրանսիայի հավաքականը նրա գլխավորությամբ ավելի շատ խաղում է պաշտպանությունից։ Ուղղակի Դեշամի բախտը բերել է, քանի որ կա Նգոլո Կանտե»,- Կապելոյի խոսքն է փոխանցում Football Italia-ն։
ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում հուլիսի 10-ին կհանդիպեն Ֆրանսիան և Բելգիան, իսկ հուլիսի 11-ին՝ Անգլիան ու Խորվաթիան։