Առնվազն 9 մարդ է զոհվել Սոմալիում նախարարության շենքի վրա հարձակման հետեւանքով
ՄիջազգայինԱռնվազն 9 մարդ է սպանվել Սոմալիի ներքին գործերի եւ անվտանգության ուժերի նախարարության շենքի վրա զինյալների հարձակման հետեւանքով, հայտնում է Associated Press-ը։
Հարձակումը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Երեք զինյալներ ներխուժել են շենք, որը գտնվում է երկրի մայրաքաղաքում՝ Մոգադիշոյում։ Կրակահերթը շարունակվել է 2 ժամ, բոլոր զինյալները վնասազերծվել են։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաբ» խմբավորումը։
Այդ օրը աշխատանքային էր նախարարության աշխատակիցների մեծամասնության համար։ Մարդիկ շենքի ներսում փակված են մնացել։ Ականտեսները հայտնում են, որ նրանցից ոմանք փորձել են ցատկել պատուհաններից, ինչը հանգեցրել է վնասվածքների ու մահվան։ Առնվազն 13 մարդ է վիրավորվել։