Խոշոր հրդեհ Երևանում. Կրակն ամբողջովին սեփական տունը վերածել է մոխրակույտի
ՀասարակությունԱյսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային փողոցի թիվ 79 տանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը 2 մարտական հաշվարկով:
Ավելի մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ.