Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Թրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով


Արա Բաբլոյանը Քվեբեկում հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի նախագահի հետ

Հասարակություն

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը Քվեբեկ: Այցի շրջանակում Արա Բաբլոյանը հուլիսի 5-ին հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի նախագահ Ջեֆ Ռիգանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ջեֆ Ռիգանին Կանադայի ազգային տոնի առթիվ՝ հղելով ջերմ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջեւ ձեւավորվել են ամուր բարեկամական կապեր: Անդրադառնալով միջխորհրդարանական փոխգործակցության զարգացմանը՝ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարն այս հարցում կարեւորել է պատգամավորական բարեկամական խմբերի դերը եւ փոխայցերի ակտիվացումը: Արա Բաբլոյանի խոսքով՝ չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանը եւ Կանադան համագործակցում են երկկողմ ու բազմակողմ բնագավառներում:

Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների, հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում երկու երկրների համագործակցությանը: ՀՀ ԱԺ նախագահը, նշելով, որ Ֆրանկոֆոնիայի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովը 2018 թվականին Երեւանում անցկացնելու հարցում Կանադան կարեւոր աջակցություն է ցուցաբերել, փաստել է, որ Հայաստանը սիրով հյուրընկալելու է բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ Կանադայի պաշտոնական պատվիրակությանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդրին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումն այդ հարցում. Համայնքների պալատը դեռեւս 2004թ. ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, իսկ 2015թ. ապրիլին՝ Հայոց ցեղասպանության եւ այլ ցեղասպանությունների ճանաչումը վերահաստատող, ինչպես նաեւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող բանաձեւ:

ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Կանադայի իշխանությունների որդեգրած հավասարակշռված եւ անկողմնակալ դիրքորոշումը:

Արա Բաբլոյանն անդրադարձել է նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նշելով, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, միաժամանակ համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը ժողովրդավարական արժեքներ դավանող պետություն է եւ մշտապես քայլեր է ձեռնարկում ժողովրդավարական գործընթացների խորացման ուղղությամբ: Ջեֆ Ռիգանն իր հերթին ողջունել է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Քննարկվել են Կանադայի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությանը, կանադահայ համայնքի գործունեությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են, որ Կանադայում բնակվող շուրջ 90 հազար հայերը զգալի ներդրում ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում եւ ակտիվ ներգրավված են Կանադայի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Կանադայի Համայնքների պալատի նախագահն ընդգծել է, որ երկկողմ փոխգործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված: Նա փաստել է, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը Ջեֆ Ռիգանին հրավիրել է Հայաստան:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է նաեւ Քվեբեկի Ազգային ժողովի եւ ՖԽՎ նախագահ Ժակ Շանյոնի հետ:

Հանդիպումներին ներկա է եղել ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

 

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԻրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան
Ամենադիտված