Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել թբիլիսյան Գրան պրիում
ՍպորտԹբիլիսիում մեկնարկած ըմբշամարտի Գրան պրիին մասնակցում են նաև Հայաստանի հավաքականները:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Մրցումային առաջին օրն արծաթե մեդալ է նվաճել 82 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշ Էդուարդ Սարգսյանը, ով եզրափակիչում 5։7 հաշվով զիջել է վրացի Լաշա Գոբաձեին։
Բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային կարգում հանդես եկող Սեյրան Սիմոնյանը։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել նաև ազատ ոճային Գարիկ Բարսեղյանն ու Գրիգոր Գրիգորյանը։
Բրոնզե պարգևին մոտ է եղել նաև 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, ով փոքր եզրափակիչում 3։8 հաշվով զիջել է թուրք Մուստաֆա Քայային։