Ընտրողների ցուցակից հանվելու են անձը հաստատող որևէ վավեր փաստաթուղթ չունեցող մարդիկ Ընտրողների ցուցակից հանվելու են անձը հաստատող որևէ վավեր փաստաթուղթ չունեցող մարդիկ
ՀասարակությունՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը հերթական նիստում ընտրողների ցուցակների մաքրման վերաբերյալ որոշում է ընդունել: Ցուցակից հանվելու են անձը հաստատող որևէ վավեր փաստաթուղթ չունեցող մարդիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այս մասին ասաց նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Որոշման համաձայն՝ ընտրական օրենսգրքում կսահմանվեն այնպիսի փոփոխություններ, համաձայն որոնց ընտրողների ցուցակից կհանվեն անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ չունեցող մարդիկ: Մինչ այդ շատերը, ովքեր անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունեին և նույնիսկ երկրից դուրս էին, շարունակում էին մնալ ընտրողների ցուցակում»,-ասաց Իոաննիսյանը:
Ընտրական ցուցակներից դուրս կմնա 198 000 մարդ: Իոաննիսյանի խոսքով՝ իրենք վստահ են, որ այդ 198 000-ի ավելի քան 90 տոկոսը վաղուց Հայաստանում չի գնվում: Այնուամենայնիվ, կիրականացվեն հանրային արշավներ, և ովքեր միգուցե Հայաստանում են, սակայն չունեն անձը հաստատող վավեր փաստաթուղթ, կդիմեն և ընդամենը 1000 դրամ վճարելով կստանան նոր անձնագիր: Իոաննիսյանի կարծիքով՝ կլուծվի նաև անձնագրի շատ հին նկարից մարդուն դժվարությամբ նույնականացնելու խնդիրը: