Էրդողանը երկու դատական գործ է հարուցել Դեմիրթաշի դեմ
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու դատական հայց է ներկայացրել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ՝ պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում վճարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակ ոչելով «Ակոս» պարբերականը, դատական հայցերը ներկայացվել են «ծանր վիրավորելու, զրպարտելու և մեղադրանքներ ներկայացնելու» հիմնավորումներով:
Այդ երկրի նախագահի կողմից նման դատական հայցեր ներկայացնելու որոշման մասին հայտնի է դարձել իշխող «Արդարություն և զագացում» կուսակցության՝ Անկարայից ընտրված պատգամավոր Ֆաթիհ Շահինի «Թվիթեր»-ի էջից: Նա տեղեկացրել է, որ Էրդողանի կողմից հարուցած դատական գործերից մեկը վերաբերում է Դեմիրթաշի այն հայտարարությանը, որում քրդական կուսակցության առաջնորդը Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրել էր «նախագահական պալատին կից կառույցին»: Այս հայցադիմումով Էրդողանը պահանջել է Դեմիրթաշին վճարել 50 հազար թուրքական լիրÕ ¡ (շուրջ 18 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում:
Մյուս դատական գործը հարուցվել է Դեմիրթաշի դեմ այն հայտարարության համար, որը նա արել է, երբ իր կուսակցության օգտին քվեարկածներին «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին անվանել է «անամոթներ»: Երկրորդ դատական գործով քրդական կուսակցության ղեկավարից պահանջվում է վճարել 20 հազար թուրքական լիրա (շուրջ 2 հազար ԱՄՆ դոլար):